Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՌԴ ԱԳՆ. «ՌԴ-ն կապ չունի ՀՀ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի թիմի անպատասխանատու մօտեցումն առաջացրել է հայ հասարակութեան մի մասի հասկանալի դժգոհութիւնը, որն արտայայտւել է ժողովրդական բողոքի ակցիաներով. պնդումներն առ այն, որ դրանց ոգեշնչել է Ռուսաստանը, իրականութեան հետ կապ չունեն։ Այս մասին ասւում է ՌԴ ԱԳՆ յայտարարութեան մէջ:

«Հայաստանի կառավարութեան ղեկավարը պէտք է քաջ գիտակցի, որ Մոսկւան նման բաներով չի զբաղւում, ի տարբերութիւն Արեւմուտքի, որը բաւականին հմուտ է «գունաւոր յեղափոխութիւններ» կազմակերպելու գործում, բայց տարօրինակ պատահականութեամբ նախընտրեց չնկատել Երեւանի իշխանութիւնների կողմից ցուցարարների հետապնդման բազմաթիւ փաստերը: Միաժամանակ, ինչպէս յայտնի է, ԱՄՆ դեսպանը սերտ կապեր է պահպանում իշխանութեան հետ։ Այս ֆոնին, ակնյայտօրէն իշխանութիւնների դրդմամբ, հայաստանեան մամուլում ծաւալւել է իսկական հակառուսական վակխանալիա:

Համոզւած ենք, որ Երեւանի ղեկավարութիւնը մեծ սխալ է թոյլ տալիս՝ միտումնաւոր փորձելով քանդել Հայաստանի եւ Ռուսաստանի բազմաբնոյթ ու դարաւոր կապերը եւ երկիրը դարձնելով Արեւմուտքի աշխարհաքաղաքական խաղերի պատանդը։ Մենք վստահ ենք, որ Հայաստանի բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը գիտակցում է սա»,- ասւում է յայտարարութիւնում:

«News.am»

Related Articles

Back to top button