Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել միայն անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թէ վերջինիս թիմի հետ

«ԱԼԻՔ» – Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին յայտարարել է, որ հաշւի չի առնում ուկրաինական կարգաւորման վերաբերեալ Միացեալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի անդամների նախաձեռնութիւնները, եւ կարգաւորումը պատրաստւում է քննարկել միայն անձամբ Թրամփի հետ։
Այս մասին ըստ Tert.am-ի՝ Ուկրաինայի նախագահը նշել է ուկրաինական ռադիոյին տւած հարցազրոյցում։
«Իւրաքանչիւր նախագահի միջավայրում կան տարբեր մարդիկ, որոնք կատարում են որոշակի առաջադրանքներ։ Ես լրջօրէն կը վերաբերւեմ միայն Միացեալ Նահանգների նախագահի հետ զրոյցին՝ ամենայն յարգանքով նրան շրջապատողների նկատմամբ»,- ասել է Զելենսկին։
Նա նաև կրկնել է, որ երկու կողմերի թիմերը կաշխատեն հանդիպման կազմակերպման վրայ՝ նշելով, որ Դոնալդ Թրամփը դեռ չի ստանձնել պաշտօնը եւ չի կարող մասնակցել աշխարհաքաղաքական բոլոր գործընթացներին։