ՄիջազգայինՔաղաքական

2022 թւականից սկսած, ԱՄՆ Կոնգրեսը Կիեւին աւելի քան 180 միլիարդ դոլար է յատկացրել

«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ռուս-ուկրաինական հակամարտութիւնից ի վեր Ուկրաինային օգնելու համար յատկացւած բոլոր միջոցների ընդհանուր գումարը գերազանցել է 182 միլիարդ դոլարը։ Ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասւած է Պենտագոնի գլխաւոր տեսուչի զեկոյցում։

«2022 թւականի փետրւարին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածք լայնամասշտաբ ներխուժում իրականացնելուց ի վեր, ԱՄՆ-ի Կոնգրեսը Կիեւին տրամադրել է 182,99 միլիարդ դոլար՝ «Ատլանտեան վճռականութիւն» գործողութեան եւ Ուկրաինային աւելի լայն աջակցութիւն ցուցաբերելու համար»,- ասւած է զեկոյցում։

Այդ միջոցները յատկացւել են մի շարք դաշնային գերատեսչութիւնների, այդ թւում՝ Պենտագոնի, Պետդեպարտամենտի եւ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալութեան (USAID) միջոցով:

Յատկացւած միջոցների գրեթէ երեք քառորդը՝ 131,36 մլրդ. դոլար, ուղղւել է ռազմական կարիքներին, որոնք, ինչպէս նշւած է աուդիտորական եզրակացութեան մէջ, աւելացել են ամէն տարի։ Այդ գումարից աւելի քան 45 միլիարդ դոլարը յատկացւել է Պենտագոնին՝ Կիեւին մատակարարւող սարքաւորումները փոխարինելու համար։

Related Articles

Back to top button