«ՀայաՔւէ». «Ադրբեջանական ֆաշիզմ եւ հայկական փաշիզմ, երկուսն էլ արմատախիլ ենք անելու»
«ԱԼԻՔ» – «Ադրբեջանական ֆաշիզմ եւ հայկական փաշիզմ։ Երկուսն էլ արմատախիլ ենք անելու։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Հայաքւէ» նախաձեռնութիւնը:
«Արցախը զաւթած, 150 հազար մարդու էթնիկ զտման ենթարկած, պատերազմական յանցագործութիւններ կատարած Բաքւի բռնապետը Հայաստանի Հանրապետութիւնը լուծարելու ուղղութեամբ նախապատրաստական աշխատանքներ է սկսել։
Նա Հայաստանն անւանում է ֆաշիստական պետութիւն եւ վարչախմբից պահանջում է արմատախիլ անել ֆաշիզմը Հայաստանում՝ սպառնալով, որ հակառակ դէպքում ինքն է դա անելու։ Հայաստանի վարչախմբի պարագլուխը, փոխանակ միջազգային ակտիւ արշաւ սկսի՝ ողջ աշխարհին ցոյց տալով Բաքւի բռնապետի ագրեսիւ վարքն ու ցեղասպան էութիւնը, յայտարարում է, թէ պատրաստ է նրա հետ քննարկել Հայաստանին ուղղւած մեղադրանքները ֆաշիզմի մէջ։ Ուրեմն, փաստացի ընդունում է այդ մեղադրանքները»։