Հայաստան - ԱրցախՔաղաքական

Միհրդատ Մադաթեան. «Ըստ Փաշինեանի՝ նա հեծանիւ է քշում եւ սոխով ձւածեղ ուտում, որ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԼԻՆԻ»

«ԱԼԻՔ» –  «Հայաստան» դաշինքի անդամ, հոգեբան Միհրդատ Մադաթեանի սոցիալական հարթակի վերջին գրառման թեման նոյնպէս Փաշինեանի՝ հակազգային վերջին յայտարարութիւններին են:

«Իմ մօտ տպաւորութիւն է, որ Փաշինեանին թւում է, որ մի յիմարութիւնը մի քանի անգամ է կրկնում, այն իմաստ է ձեռք բերում…

Հարցազրոյցից հասկացայ, որ ըստ Փաշինեանի՝

1. Նա հեծանիւ է քշում եւ սոխով ձւածեղ ուտում, որ… ՊԱՏԵՐԱԶՄ ՉԼԻՆԻ։

2. Սփիւռքահայերը, մեզ հետ ոչ մի կապ չունեն, նրանց հայրենիքը Հայաստանը չէ եւ ըստ նրա խօսքերի՝ նրանք Աւստրալիայից պէտք է վերադառնան Թուրքիա, քանզի դա է նրանց հայրենիքը։ Հա, ու իրանք դրա համար պատասխանատւութիւն չեն կրում։

3. Պատրաստւում է փոխել այն ամէնը, ինչով բնորոշւում է ՀԱՅԸ՝ հիմնը, զինանշանը, Արարատ լեռան մօտեցումը…

Դեռեւս այսքանը, իսկ հիմա հարց բոլոր նրանց, ովքեր ոգեւորութեամբ լսում են այս անգրագէտ աւանտիւրիստին ու ոգեւորութիւնից՝ եռման ջուր միզում։ Տիկնայք եւ Պարոնայք, Դուք մի կապիկի նստատեղին քսելու ուղեղ գոնէ ունէ՞ք։

Իսկ ընդհանուր առմամբ ասեմ, որ յստակ երեւում է, որ ըստ երեւոյթի Փաշինեանը լկտիաբար ամբողջ հայ ազգին «ԷՇԻ ՏԵՂ Է ԴՐԵԼ» եւ իր անկրթութիւնից, եւ անուղեղութիւնից եզրակացրել է, որ երեք միլիոն մարդ անուղեղաբար պէտք է լսի իր դուրս տւած յիմարութիւնները…»,- գրել է հոգեբանը:

Related Articles

Back to top button