Հայաստան - ԱրցախՔաղաքական
ՀՀ քաղաքացիները դէմ են ադրբեջանցիների հետ համակեցութեան
«ԱԼԻՔ» – Հայաստանում անցկացւել է հարցում, որի ժամանակ քաղաքացիներին տրւել է հետեւեալ հարցը. «Պատրա՞ստ էք համակեցութեան ադրբեջանցիների հետ, եթէ միջազգային կառոյցներով երաշխաւորւի խաղաղութիւնը եը անվտանգութիւնը»։
Պատասխանները բաշխւել են հետեւեալ կերպ.
միանշանակ այո – 6.2 %
աւելի շուտ այո – 9.6%
աւելի շուտ ոչ – 6.1%
միանշանակ ոչ – 75.7%
դժւարանում եմ պատասխանել – 2.4%
Հարցումն իրականացրել է GALLUP International Association-ի Հայաստանում լիիրաւ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն՝ ապրիլի 22-25-ն ընկած ժամանակահատւածում: