Հայաստան - ԱրցախՔաղաքական
Վազգէն Մանուկեան. «Միայն քաղաքական ստանդարտ տեխնոլոգիաներ օգտագործելով հնարաւոր չէր փոխել այն վիճակը, որի մէջ գտնւում է հայ ժողովուրդը»
«ԱԼԻՔ» – Միայն քաղաքական պայքարով, քաղաքական ստանդարտ տեխնոլոգիաներ օգտագործելով հնարաւոր չէր փոխել այն վիճակը, որի մէջ այժմ գտնւում է հայ ժողովուրդն ու մեր պետութիւնը։ Այս մասին «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Վազգէն Մանուկեանը:
«Պէտք էր ազգային, գաղափարական, հաւատքի, միասնական նպատակների շուրջ համախմբող առողջ հոսանք, շարժում, եւ դա այժմ տեղի է ունենում։
Այդ հոսանքն արդէն իսկ առողջացնում, նոր յոյս ու հաւատ է ներշնչում մեր ժողովրդին՝ հնարաւոր դարձնելով միասնաբար կերտել մեր ապագան։
Ողջունում եմ Տաւուշում ծնւած եւ համազգայինի վերածւող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու՝ վերադարձնելով մեզ մեր ազգային արժանապատւութիւնը, ինքնավստահութիւնը եւ այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրաւունքը»,- գրել է նա: