Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մետաքսէ Յակոբեան. «Շատ փակագծեր են բացւելու՝ Սամուէլ Բաբայեանն այն «տրոյական ձին» էր, որ մտաւ Արցախ»

Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի նախկին հրամատար Սամուէլ Բաբայեանը սեպտ. 26-ին Հանրային հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում յայտարարեց, որ Հակարիի կամրջի վրայ տեղադրւած ադրբեջանական ապօրինի անցակէտով հեշտ ու հանգիստ եկել է Հայաստան՝ ադրբեջանցի ոստիկաններին բարեւելով։

«Ես ինձ վրայ վստահ եմ եղել, չբացատրեմ՝ ինչպէս, ոնց»,- ասել էր Սամուէլ Բաբայեանը։

Նա իր հարցազրոյցում Արցախի նախկին նախագահներին որակեց «ռուսական շպիոններ։ «Ռուբէն Վարդանեանին էլ է Ռուսաստանն ուղարկել, հիմա էլ դիմում է, որպէսզի հնարաւորութիւն տան նա դուրս գայ, բա ինչո՞ւ է զբաղւում, այն ժամանակ հրաժարւել էր, որ նա իր գործակալն է։

Արցախի ԱԺ 22 պատգամաւորների հետ, Արցախի ներկայիս ու նախկին նախագահները պէտք է կանգնեն դատարանի առաջ»,- հանրային հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում ասել էր Սամուէլ Բաբայեանը։

«168.am»-ի հետ զրոյցում Արցախի ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը չցանկացաւ հեռախօսով երկար մեկնաբանել Սամուէլ Բաբայեանի հնչեցրած տեսակէտները, նշելով, որ շուտով դէմ առ դէմ աւելի մանրամասն այդ ամենին կանդրադառնայ։

«Ես վստահ եմ, որ շուտով այդ օրը գալու է, ու շատ փակագծեր են բացւելու նրա ասածների վերաբերեալ։ Իսկ այժմ, շատ երկար չխօսեմ, որովհետեւ մենք այստեղ զբաղւած ենք մարդկանց կեանքը փրկելով, փորձում ենք հնարաւոր բոլոր միջոցներով մարդկանց մեքենաներով ապահովենք, որպէսզի դուրս գան Արցախից։ Միայն մէկ բան ասեմ՝ Սամուէլ Բաբայեանն այն «տրոյական ձին» էր, որ մտաւ Արցախ»,- եզրափակեց Մետաքսէ Յակոբեանը։

Related Articles

Back to top button