Հայաստան - ԱրցախՔաղաքական

Եւլախում աւարտւել է Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը. յայտնի է՝ ինչ հարցեր են քննարկւել

Եւլախում աւարտւել է Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, որին արցախեան կողմը ներկայացրել են Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Մելքումեանը, ռուսական խաղաղապահ զօրախմբի հետ համագործակցութեան ապահովման կենտրոնի տնօրէն Սերգէյ Մարտիրոսեանը։

Մինչդեռ ադրբեջանական կողմը ներկայացրել է ծնունդով Մարտակերտից պատգամաւոր Ռամին Մամեդովը, որին Ադրբեջանի նախագահը նշանակել էր Արցախի հայ բնակիչների հետ շփումների գծով պատասխանատու:

Հանդիպմանը քննարկւել են հայ բնակչութեան վերաինտեգրման, ենթակառուցւածքների վերականգնման եւ գործունէութեան կազմակերպման հարցեր։

Նշենք, որ սեպտեմբերի 19-ին Արդրբեջանի կողմից Արցախի նկատմամբ զանգւածային յարձակումից յետոյ կնքւած հրադադարից ի վեր սա Բաքւի եւ Ստեփանակերտի ներկայացուցիչների երրորդ հանդիպումն է:

Related Articles

Back to top button