«ԱԼԻՔ» – Նախագահական ընտրութիւնները տեղի կունենան թիրի 8-ին (յունիսի 28): Տեղեկացնում է «Թասնիմ»-ը:
Երէկ՝ երեկոյեան կայացած հանդիպման ընթացքում, որին մասնակցել են Գործադիր իշխանութեան ղեկավար Մոհամմադ Մոխբերը, Դատական իշխանութեան ղեկավար հոջ. Ղոլամ Հոսէյն Մոհսենի Էժէին, Օրէնսդիր իշխանութեան ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ինչպէս նաեւ՝ Պահապանների խորհրդի նախագահի տեղակալը եւ քաղաքական հարցերով ՆԳ նախարարի տեղակալը, քննարկւել է Սահմանադրութեան 131-րդ յօդւածի շրջանակում նախագահական ընտրութիւնների կազմակերպման ընթացքը:
Որոշում է ընդունւել նախագահական ընտրութիւնները կազմակերպել թիրի 8-ին (յունիսի 28):
Թեկնածուների արձանագրութիւնը կը կայանայ խորդադի 10-14-ը (մայիսի 30-յունիսի 3), իսկ նախընտրական քարոզարշաւը՝ խորդադի 23-ից մինչ թիրի 7-ը (յունիսի 12-27):