ԻրանՄիջազգայինՔաղաքական

Բաղերի Քանին հեռախօսազրոյց է ունեցել Լաւրովի հետ

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարի ժամանակաւոր պաշտօնակատար Ալի Բաղերի Քանին հեռախօսազրոյց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի հետ: Այս մասին նա տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում:

«Շարունակելով դիւանագիտական ​​հանդիպումներն ու շփումները, ես հեռախօսազանգ ստացայ իմ ռուս գործընկեր Սերգէյ Լաւրովից, եւ մենք միասին վերանայեցինք երկկողմ եւ բազմակողմ ծրագրերը:

Երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային փոխադարձ համագործակցութիւնը զարգանում է։ Բազմակողմ յարաբերութիւնների ուղին Իրանի եւ Ռուսաստանի ռազմավարական ընտրութիւնն է՝ ձեւաւորել արդար աշխարհ, որտեղ իւրաքանչիւր մասնակից հնարաւորութիւն կունենայ իր դերը կատարել՝ կախւած իր հնարաւորութիւններից»,- գրել է Բաղերի Քանին:

Առնչւող Յօդւածներ

Back to top button