ՄիջազգայինՔաղաքական
Միջազգայնագետը՝ ԱՄՆ նախագահական ընտրութիւնների մասին. «Դեռ 10 օր կայ եւ շատ բան կարող է փոխւել, բայց սա պատմական պահ է»

«ԱԼԻՔ» – Միջազգայնագէտ Սւրէն Սարգսեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրութիւններում Դոնալդ Թրամփի եւ Քամալա Հարիսսի միջեւ ընթացող թէժ պայքարին:
«Իր քաղաքական կարիերայի ընթացքում առաջին անգամ Թրամփն առաջատար է ոչ միայն ճօճւող բոլոր նահանգներում, այլեւ՝ ընտրողների շրջանում: Նման պատկեր է արձանագրւել մի քանի տասնեակ սոցհարցումների միջինացւած թւով:
Իհարկէ դեռ 10 օր կայ եւ շատ բան կարող է փոխւել, բայց սա պատմական պահ է»,- գրել է նա: