ԻրանՔաղաքական

Արա Շահվերդեանը՝ ԻՌՆԱ-ի հետ զրոյցում. «Իր վերահսկիչ պարտականութիւնները կատարելուն զուգահեռ, խորհրդարանը կուղեկցի եւ կաջակցի կառավարութեանը»

«ԱԼԻՔ» – «Իր վերահսկիչ պարտականութիւնները կատարելուն զուգահեռ, անսալով Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ցուցումներին, կառավարութեան ձեւաւորման գործում, ինչպէս նաեւ այլ հարցերում, խորհրդարանը կուղեկցի եւ կաջակցի կառավարութեանը»: Այս մասին ԻՌՆԱ-ի հետ զրոյցում ասել է Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը:

Անդրադնալով պատգամաւորների հետ հանդիպման ժամանակ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ներկայացրած ուղղութիւններին եւ ցուցումներին, Արա Շահվերդեանն ասել է. «Այս հանդիպման ընթացքում, պատգամաւորներին ուղղութիւն տալուց բացի, Գերագոյն առաջնորդը նաեւ նախանշեց այն ցուցանիշերը, որոնք անհրաժեշտ են նախարարների ընտրութեան եւ նրանց վստահութեան քւէ տալու գործում: Յեղափոխական արդիւնաւէտութիւնը եւ ոչ խմբկցական հայեացքներով նախարարների ընտրութիւնն այդ ցուցանիշերից են»:

Պատգամաւորը հաւաստիացրել է, որ խորհրդարանն անպայման անհրաժեշտ համագործակցութիւնը կը ցուցաբերի առաջարկւած այն նախարարների ընտրութեան հարցում, որոնք համապատասխանում են Իսլ. յեղափոխութեան առաջնորդի նախանշած ցուցանիշերին:

«Պարոն Փեզեշքիանն ասել է, որ իր ծրագիրը համապատասխանում է Զարգացման 7-րդ ծրագրին: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Զարգացման 7-րդ ծրագրի հաստատման ժամանակ նա եղել է պատգամաւոր, եւ նրա տեսակէտները հաշւի են առնւել ծրագրի հաստատման ժամանակ, եւ հիման նա այդ օրէնքի գործադրողն է, խորհրդարանը լինելու է կառավարութեան կողքին եւ աջակցելու է կառավարութեանը ծրագրի իրականացման հարցում»,- եզրափակել է Շահվերդեանը:

Related Articles

Back to top button