Եւգենի Սատանովսկի. «Հետաքրքիր կը լինի տեսնել, թէ ինչպէս է Թուրքիան մտնելու Իսրայէլ»
«ԱԼԻՔ» – Ռուս քաղաքագէտ, «Մերձաւոր Արեւելքի ինստիտուտի» հիմնադիր եւ նախագահ, պրոֆեսոր Եւգենի Սատանովսկին Alpha News-ին մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի յայտարարութիւնը, թէ իրենք կարող են Իսրայէլ մտնել այնպէս, ինչպէս ժամանակին մտել են Լեռնային Ղարաբաղ եւ Լիբիա։
Փորձագէտի կարծիքով, հետաքրքիր կը լինի տեսնել, թէ Թուրքիան ինչպէս կը մտնի Իսրայէլ։
«Էրդողանին ոչինչ չի խանգարում պարզապէս խօսել է, թող խօսի։ Հետաքրքիր կը լինի տեսնել, թէ ինչպէս է Թուրքիան մտնում Իսրայէլ: Կազմակերպելու է ռազմածովային, թէ օդային գործողութիւն։ Հետաքրքիր է հարցնել, թէ ինչ է մտածում այդ մասին Թուրքիայի գլխաւոր շտաբը։ Թուրքիան, որքան հասկանում եմ, դեռ չի կարողանում գլուխ հանել քրդերից, էլ չեմ խօսում Իսրայէլի մասին։
Թուրքիան տասնամեակներ շարունակ չի կարողանում ճնշել քրդերի դիմադրութիւնը։ Դա այն դէպքում, երբ Սիրիան Թուրքիայի հետ ընդհանուր սահման ունի, Իրաքը՝ ընդհանուր սահման, իսկ թուրք քրդերը պարզապէս ապրում են այս երկրի տարածքում, եւ դեռեւս թուրքական բանակը նրանց հետ ոչինչ անել չի կարող։ Իսկ այժմ պատերազմ սկսելն Իսրայէլի՝ միջուկային պետութեան հետ, շատ հետաքրքիր կը լինի նայել։