Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արա Պօղոսեան. «Այս խմբակն ամբողջովին պատրաստ է սպասարկել թշնամու ցանկութիւնները»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Արա Պօղոսեանի ֆէյսբուքեան գրառումը.

«Ակնյայտ է, որ ՀՀ իշխանութիւնները բացարձակապէս չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների կամքը եւ ցանկութիւնները։

Այդ պատճառով, նրանց մանր-մունր քարոզիչները սկսել են բացատրել ժող ջանին, թէ բա Հայաստանը պէտք է շահագրգիռ լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցում։

Մէկն էլ այնքան հեռուն էր գնացել, որ միտք էր արտայայտել, թէ բա Էրդողանը Ալիեւի յայտարարութիւնները Հայաստանի նկատմամբ չի ընդունել ու զանգել «բողոքել» է:

Սրանք մարդիկ են, ովքեր լայն թքած ունեն ո՛չ միայն անցեալի, այլեւ մեր ապագայի վրայ։

Փաշինեանը կարողացել է իր շուրջ համախմբի մարդկանց, ովքեր ցանկացած պահի ըստ Փաշինեանի տրամադրութեան, կարող են փոխել ո՛չ միայն կարծիք, այլեւ կենսագրութիւն։

Որեւէ կասկած չկայ, որ այս խմբակն ամբողջովին պատրաստ է սպասարկել թշնամու ցանկութիւնները։ Բայց դա ՀԱՅ ժողովրդի որոշումը եւ ցանկութիւնը չէ։

Կապրենք, կը տեսնենք…»: Այս մասին յայտնել է Yerevan.today-ը:

Related Articles

Back to top button