Մշակութային

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԱԼԻՔԻ ՎՐԱՅ

«…

Ընդամէնը 10-15 օր առաջ դոկտոր Ֆարզանին հէնց նոյն վիրահատական սեղանի վրայ շատ բարդ վիրահատութիւն էր կատարել, որ փրկի 14-15 տարեկան մի հայ աղջկայ, որ Աստւած գիտի՝ ինչ հրաշքով հիւանդանոց էին հասցրել:

Մետրոյում, որ միշտ լիքն է մարդկանցով, մի քանի ադրբեջանուհիներ յարձակւել էին երեխայի վրայ ու հարիւրաւոր մարդկանց աչքի առաջ հաշւեհարդար տեսել: Դրանցից մի քանի օր առաջ էլ ինչ որ ցնդած պոէտ մտել էր հիւանդանոց, իր սենեակում ծեծել բժշկին, որ 40 տարի աշխատել էր սրտաբանական բաժանմունքում, որովհետեւ նա դժբախտութիւն էր ունեցել հայ ծնւել: Այդ դէպքից յետոյ հիւանդանոցում ոչ մի հայ չէր մնացել՝ ոչ բժիշկ, ոչ բուժանձնակազմ: Ով թաքնւել էր տանը, ով ընդմիշտ հեռացել էր Բաքւից:

…»

Հատւած Բաքւեցի գրող Աքրամ Այլիսիի «Քարէ երազներ» վէպից:

«Քարէ երազներ» կամ Քարակերտ երազներ, ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի 2007 թւականին գրած ռեքւիեմ-վիպակն է, որը պատմում է 1989 թւականին Բաքւում եւ 1919 թւականին Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին:

2013 թւականին, Այլիսլիի «Քարակերտ երազներ» վէպի հրապարակումից յետոյ, որում պատկերւած էին ադրբեջանցիների կողմից հայերի դէմ իրականացւած ջարդերը Սումգայիթում եւ Բաքւում, եւ որտեղ հայերը կարեկից լոյսի ներքոյ էին ներկայացւած, Իլհամ Ալիեւը ստորագրել է նախագահական հրամանագիր, որով Այլիսլին զրկւել է «Ժողովրդական գրող» կոչումից ու նախագահական կենսաթոշակից։ Նրա գրքերը այրել են ադրբեջանական մտաւորականութիւնն ու հարազատ հայրենակիցները: Իսկ որդին ու կինը հեռացւել են աշխատանքից: Գրողի ականջը կտրելու համար «Ժամանակակից Մուսաւաթ» իշխանամետ կուսակցութեան առաջնորդը կուսակցութեան երիտասարդական թեւի անդամներին խոստացել է «առատ վարձատրութիւն»՝ 13,000 դոլար (10 հազար մանաթ)։

Այսօրւայ դրութեամբ Աքրամ Այլիսլին գտնւում է Բաքւում, փաստացի տնային կալանքի տակ։

Related Articles

Back to top button