ԻրանՔաղաքական

ԱԳՆ խօսնակ. «Լրջօրէն դիմակայել է պէտք մեր օրերի Հիտլերին՝ Նեթանիահուին»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային խստօրէն դատապարտել է Սիոնիստական ռեժիմի յարձակումների շարունակումը Լիբանանում եւ Գազայի հատւածում՝ միջազգային հանրութեանը կոչ անելով լրջօրէն եւ արդիւնաւէտ դիմակայել նոր դարաշրջանի Հիտլերին՝ Նաթանիահուին եւ Սիոնիստական ​​ռեժիմի յանցագործ առաջնորդներին:

Բաղային նշել է, որ վերջին օրերին ԱՄՆ-ի նւիրաբերած զէնքերով իսրայէլական ուժերի յարձակումները Գազայի եւ Լիբանանի սրբավայրերի, դպրոցների, մզկիթների եւ բժշկական հաստատութիւնների վրայ հանրութեանը յիշեցնում են ԴԱԷՇ-ի յանցագործութիւնների մասին:

Ըստ նրա՝ խաղաղ բնակիչների սպանութիւնը եւ քաղաքացիական օբիեկտների ու ենթակառուցւածքների ոչնչացումը սիոնիզմի եւ թաքֆիրիզմի գաղափարների անբաժանելի մասն են:

«Պաղեստինի ժողովրդի դէմ ահաբեկչութեան եւ զանգւածային սպանութիւնների քաղաքականութեան շարունակումը ռազմական յանցագործութիւնների եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների վառ օրինակ են, եւ տեղին է, որ միջազգային հանրութիւնը լրջօրէն եւ արդիւնաւէտ կերպով արժանին մատուցի նոր դարաշրջանի Հիտլերին, այսինքն՝ Նաթանիահուին եւ Սիոնիստական ​​ռեժիմի յանցագործ առաջնորդներին»,- ասել է ԱԳՆ մամլոյ խօսնակը:

Related Articles

Back to top button