ԻրանՄիջազգայինՔաղաքական

ԱԳՆ. ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնութիւն դեռ չկայ

ԱԳՆ  ներկայցուցիչ Էսմայիլ Բաղային արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին յայտարարութիւններին՝ նշելով, որ Վաշինգտոնի հետ հաղորդագրութիւնների փոխանակումը շարունակւում է, սակայն որեւէ վերջնական համաձայնութիւն դեռ ձեռք չի բերւել։

Բաղային, անդրադառնալով Թրամփի այն յայտարարութեանը, թէ Իրանը «պէտք է» վերաբացի Հորմոզի նեղուցը, ընդգծել է. «Մենք «պէտք է»-ին հրաժեշտ ենք տւել 47 տարի առաջ։ Արեւմտեան կողմերից ոչ մէկը չի կարող Իրանի հետ խօսել պարտադրանքի լեզւով: Մենք որոշումներ ենք ընդունում Իրանի ժողովրդի շահերից ելնելով»։

ԱԳՆ ներկայացուցիչը նաեւ նշել է, որ այս փուլում Թեհրանի առաջնահերթութիւնը պատերազմի աւարտն է, ոչ թէ միջուկային ծրագրի շուրջ բանակցութիւնները։

«Այս պահին մենք կենտրոնացած ենք պատերազմի աւարտի ուղղութեամբ: Հարստացման, ինչպէս նաեւ հարստացւած ուրանի վերաբերեալ մանրամասների շուրջ այս փուլում քննարկումներ չկան»,- յայտարարել է Բաղային։

Related Articles

Back to top button