ՄիջազգայինՔաղաքական

ԱՄՆ-ն մարտական ​​ինքնաթիռներ կուղարկի Մերձաւոր Արեւելք՝ Իրանի եւ Իսրայէլի միջեւ լարւածութեան պատճառով

«ԱԼԻՔ» – ԱՄՆ-ն մտադիր է առաջիկայ օրերին լրացուցիչ մարտական ​​ինքնաթիռներ ուղարկել Մերձաւոր Արեւելք՝ Իրանի եւ Իսրայէլի միջեւ յարաբերութիւնների սրման պատճառով: Հաղորդում է The New York Times-ը՝ յղում անելով ամերիկացի պաշտօնեաներին։

Ըստ NYT-ի զրուցակիցներից մէկի՝ «Մերձաւոր Արեւելքում ամերիկեան ուժերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ բարձրացնելու մարտական ​​պատրաստութիւնը եւ պաշտպանելու ամերիկեան զօրքերը եւ դաշնակիցներին Իրանի կամ Իրանի աջակցած զինեալների ցանկացած սպառնալիքից»:

ԱՄՆ-ի Մերձաւոր Արեւելք ուղարկելիք ինքնաթիռների թիւը դեռեւս որոշւած չէ։ Վերջնական հաստատում չկայ նաեւ բարձրաստիճան պաշտօնեաների, այդ թւում՝ պաշտպանութեան նախարար Լլոյդ Օսթինի կողմից:

NYT-ի աղբիւրներն ասում են, որ ԱՄՆ-ն ձգտում է հնարաւորինս արագ անհրաժեշտ տեսակի ինքնաթիռների բաւարար քանակ ուղարկել Մերձաւոր Արեւելք, որոնք կօգնեն պաշտպանել Իսրայէլին՝ առանց հակամարտութիւնը սրելու:

Related Articles

Back to top button