Սիոնիստներին պատած վախից գլուխն է կորցրել նաեւ Բաքւի ԱԳՆ-ը

«ԱԼԻՔ» – Տարօրինակ յայտարարութեամբ Բաքւի ԱԳՆ-ը, Սիոնիստական ռեժիմի կողմից բռնազաւթւած հողերը լքելու խորհուրդ տալու փոխարէն, Ադրբեջանի Հանրապետութեան քաղաքացիներին խնդրել է լքել «Պաղեստին պետութեան» տարածքը (Սիոնիստական ռեժիմի օկուպացիայից դուրս գտնւող):
Publica-ի համաձայն՝ Բաքւի յայտարարութեան մէջ ասւած է. «Տարածաշրջանում, որտեղ գտնւում է Պաղեստին պետութիւնը, անվտանգային զարգացումների պատճառով, Ադրբեջանի Հանրապետութեան քաղաքացիներին խորհուրդ է տրւել միայն անհրաժեշտութեան դեպքում այցելել Պաղեստին պետութիւն: Ադրբեջանի Հանրապետութեան քաղաքացիները, ովքեր ներկայումս գտնւում են Պաղեստինում, նրանք պարտաւոր են պահպանել անվտանգութեան կանոնները եւ չգնալ մարդաշատ վայրեր»:
Նոյն կապակցութեամբ Սէյէդ Զիա Սալեհին տելեգրամային իր ալիքում գրառում է հրապարակել եւ նշել, որ այսպես կոչւած «երկու պետութեան սկզբունքի» հիման վրայ Բաքուն ճանաչում է ե՛ւ օկուպանտ Իսրայէլին, ե՛ւ Պաղեստինի կառավարութեանը, սակայն փաստօրէն Ադրբեջանի Հանրապետութիւնն իր ինքնիշխանութիւնը դնելով Սիոնիստական ռեժիմի տիրապետութեան տակ՝ դիրքորոշւում է Իսրայէլի կողմից որոշւածքաղաքականութեամբ: