Լաւրով. «Երեւանը սաբոտաժի է ենթարկում Սիւնիքի մարզով հաղորդակցութիւնների ապաշրջափակման պայմանաւորւածութիւնը»
«ԱԼԻՔ»- «Երեւանն է, որ սաբոտաժ է անում Հայաստանի՝ Սիւնիքի մարզով հաղորդակցութիւնների ապաշրջափակման մասին պայմանաւորւածութիւնը, մինչդեռ Մոսկւան հանդէս է գալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան շուտափոյթ աւարտի օգտին»: «ՌԻԱ նովոստի»-ի հաղորդմամբ, այս մասին Բաքւում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը։
«Մենք կողմ ենք խաղաղութեան պայմանագրի շուտափոյթ կնքմանը եւ հաղորդակցութիւնների ապաշրջափակմանը։ Ինչ վերաբերում է Հայաստանի Սիւնիքի մարզի հաղորդակցութիւններին, ապա, ցաւօք, Հայաստանի ղեկավարութիւնն է, որ սաբոտաժի է ենթարկում պայմանաւորւածութիւնը, որի ներքոյ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի ստորագրութիւնն է։ Դժւար է հասկանալ, թէ որն է նման դիրքորոշման իմաստը»,- ասել է Լաւրովը։
Նա ընդգծել է, որ այսօր գլխաւորը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ 2020-2022 թւականներին ձեռք բերւած մի շարք եռակողմ պայմանաւորւածութիւնների ոգուն եւ տառին հետեւելն է։
«Եռակողմ հանդիպումների եւ փաստաթղթերի հիմքում դրւածն այսօր մնում է լիովին արդիական»,- ասել է Լաւրովը։