«ԱԼԻՔ» – Իսրայէլն աւելի կոշտ պատասխան կը ստանայ՝ ի պատասխան Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբիւրոյի ղեկավար Իսմայիլ Հանիէի սպանութեան: Այս մասին յայտարարել է Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Ալի Ֆադաւին:
«Կեղծ սիոնիստական ռեժիմը, որը սպանում է երեխաներին, շարունակել է իր յիմարութիւնը եւ Հանիէին նահատակել իսլամական Իրանի հողում, եւ մենք կը պատասխանենք համապատասխան ժամանակ եւ համապատասխան տեղում»,- յայտնել է գեներալ Ֆադաւին՝ յաւելելով, որ Իրանն է որոշելու պատժի ժամանակն ու միջոցը:
Նրա խօսքով՝ օկուպացւած տարածքներում մեծ իրարանցում է, եւ Սիոնիստական ռեժիմի համար սպասողական վիճակը չափազանց եւ աննկարագրելի ծանր է:
«Օկուպանտ Սիոնիստական ռեժիմը ծանր յանցագործութիւն է կատարել՝ սպանելով Հանիէին, եւ այս անգամ նա կը պատժւի շատ աւելի խիստ, քան առաջ»,- եզրափակել է բարձրաստիճան զինւորականը: