Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Պուտին. «Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղութեան համաձայնագրի կնքմանը»

«ԱԼԻՔ» – Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղութեան համաձայնագրի կնքմանը հասնելուն, մասնակցել ճգնաժամի կարգաւորմանն այն մասով, որտեղ դա պահանջւած է կողմերի համար: Այս մասին յայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հաղորդում է News.am-ը՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին յղումով:

«Եթէ մենք ինչ-որ բան կարող ենք անել, որպէսզի խաղաղութեան համաձայնութիւն կնքւի, գործը հասցւի սահմանազատման, սահմանագծման, ապաշրջափակման… համապատասխան ուղղութիւնների լոգիստիկայում եւ տնտեսութիւնում, մենք ուրախ կը լինէինք»,- ասել է Պուտինը նեղ կազմով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ բանակցութիւնների ընթացքում։

Նա աւելացրել է, որ Ռուսաստանն էլ է բախւում ճգնաժամերի, «նախ եւ առաջ, իհարկէ, ուկրաինական ուղղութեամբ», սակայն Ռուսաստանի պատմական ներգրաււածութիւնը Հարաւային Կովկասի իրավիճակին, այդ թւում վերջին մի քանի տարիներին, թելադրում է նրան այդ իրադարձութիւններին մասնակցութեան անհրաժեշտութիւնը, «այն մասով, որտեղ դա պահանջւած է կողմերի համար»։

Ըստ ՌԴ նախագահի՝ Հարաւային Կովկասում կայուն խաղաղութիւնն ու կայունութիւնը բխում են ժողովուրդների բուն շահերից:

«Ելնում ենք նրանից, որ Հարաւային Կովկասում կայուն խաղաղութիւնն ու կայունութիւնը լիովին բխում են այս տարածաշրջանի բոլոր պետութիւնների եւ ժողովուրդների բուն շահերից»,- ասել է նա:

Related Articles

Back to top button