Կեանքից հեռացել է իրանահայ վաստակաւոր գեղանկարիչ Սիրակ Մելքոնեանը
«ԱԼԻՔ» – Ցաւով տեղեկացանք, որ 2024 թւականի օգոստոսի 19- ին, 93 տարեկան հասակում Կանադայում կեանքից հեռացել է վաստակաւոր գեղանկարիչ, Իրանի ժամանակակից արւեստի փայլուն դէմքերից՝ Սիրակ Մելքոնեանը: Այս մասին է տեղեկացնում նկարչի ինստագրամային պաշտօնական էջը:
Սիրակ Մելքոնեանը համահիմնադիրն էր (Մարկօ Գրիգորեանի հետ միասին) «Ազատ» շրջանակի, որի ստորագրութիւնն է դրւած՝ իրանական արւեստի գերիշխող աւանդոյթներով հոսանքից՝ ժամանակակից շունչի անցնելու վրայ:
Սիրակ Մելքոնեանի եւ Մարկօ Գիորեանի ցուցումներով էր, որ «Ազատ»-ը շեշտը դնելով կոնցեպտուալ եւ ինստալացիոն արւեստի վրայ, առաջին անգամ Իրանում, տաբու համարւող ոճն ու արւեստը կիրառելի դարձաւ նկարիչների ու քանդակագործների աշխատանքներում։
«ԱԼԻՔ»-ն իր ցաւակցութիւնն է յայտնում Սիրակ Մելքոնեանի ընտանիքին եւ հարազատներին: