Այլ

Երկու կարճ մոլեկուլները կարող են պաշտպանել ժառանգական կուրութիւնից

ԱՄՆ-ից, Իսպանիայից եւ Գերմանիայից մոլեկուլային կենսաբանների միջազգային թիմը յայտնաբերել է երկու նոր մոլեկուլ, որոնք կարող են պիգմենտային ռետինիտի դէպքում պաշտպանել աչքի ցանցաթաղանթի բջիջները վնասւելուց: Այս միացութիւնները կանխում են ռոդոպսին կոչւող արատաւոր սպիտակուցի կուտակումը, որը դանդաղեցնում է «գնդիկների եւ ձողիկների»՝ տեսողութեան համար պատասխանատու բջիջների ոչնչացումը: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են PLoS Biology ամսագրում։

Պիգմենտային ռետինիտը ժառանգական հիւանդութիւն է, որի ժամանակ մուտացիաները խախտում են ռոդոպսին սպիտակուցի ոլորումը, ինչը յանգեցնում է ցանցաթաղանթի բջիջների (աչքի ներքին լուսազգայուն շերտի) ֆունկցիայի խանգարմանը եւ տեսողութեան աստիճանական կորստի: Ներկայումս ԱՄՆ-ում այս հիւանդութեամբ տառապում է մօտ 100 հազար մարդ։ Գոյութիւն ունեցող բուժումները հիմնւած են ռետինոիդ միացութիւնների վրայ, սակայն դրանք խիստ թունաւոր են, ինչը սահմանափակում է դրանց օգտագործումը:

Իրենց աշխատանքում գիտնականներն օգտագործել են վիրտուալ սքրինինգ՝ կայուն մոլեկուլներ գտնելու համար, որոնք կարող են թափանցել արեան հոսքի եւ աչքի միջեւ պատնէշի միջով: Յայտնաբերւած միացութիւնները ցոյց են տւել, որ կարող են կանխել թերի ռոդոպսինի ձեւաւորումը եւ դանդաղեցրել են ցանցաթաղանթի դեգեներացիան պիգմենտային ռետինիտ ունեցող կրծողների մօտ:

Հետազօտողների խօսքով՝ նոր բացայայտումները նոր ուղիներ են բացում անվտանգ եւ արդիւնաւէտ բուժում մշակելու համար, որոնք կարող են դանդաղեցնել հիւանդութեան զարգացումը եւ պահպանել հիւանդների տեսողութիւնը: Այնուամենայնիւ, կամաւորների վրայ փորձարկում կատարելուց առաջ անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ թեստաւորում:

News.am

Related Articles

Back to top button