ԱտրպատականՀամայնքՄիջազգայինՔաղաքական

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը խստիւ դատապարտում է Գազայի անողոք սպանդը

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Հոկտեմբերի 18-ին հրապարակւած հաղորդագրութեամբ, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը խստիւ դատապարտել է Իսրայէլի սիոնիստական կառավարութեան կողմից սանձազերծւած յարձակումները պաղեստինեան Գազա հատւածի վրայ: Իր դատապարտագրում Սրբազան Հայրը նաեւ թեմի ազգային իշխանութեան անունից բողոք է ներկայացնում Գազայում տեղի ունեցող սպանդի համար, յատկապէս ասելով. «Ներկայ խուլ ու համր աշխարհի գիտութեամբ տեղի ունեցող սպանդը պաղեստինցի մեր եղբայրների ու քոյրերի, տարեցների եւ երեխաների, արդէն իսկ անցել է սովորական պատերազմի սահմանները եւ վերածւել է ցեղասպանութեան եւ էթնիկ զտման: Երէկ տեղի ունեցած ռմբահարումը հիւանդանոցի, աշխարհում մարդկային իրաւանց կոպիտ խախտումով, արդարացման ոչ մի տեղ չունի, եւ համայն մարդկութեան կողմից դատապարտելի արարք է, երբ մի խումբ մարդիկ, ամենադժւարին պայմաններում փորձում էին հասարակ քաղաքացիների կեանքը փրկել: Այս, եւ աշխարհում նման բոլոր տեսակի նկրտումները, յատկապէս անիրաւութեան եւ անարդարութեան հիմունքներով, խստիւ դատապարտելի են: Խնդրում ենք միջազգային հանրութիւնից եւ մարդկային իրաւանց միջազգային կազմակերպութիւններից խիստ միջոցների դիմել, կասեցնելու համար սիոնիստական պետութեան ցեղասպան քայլերը, ի սէր մարդկութեան եւ ազգերի ու կրօնների ազատութեան»:

Related Articles

Back to top button