ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արաղչին մեղադրել է ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին Իսրայէլի յարձակման համար հիմքեր նախապատրաստելու մէջ

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին Եւրամիութեան արտաքին գործերի եւ անվտանգութեան քաղաքականութեան հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ հեռախօսազրոյց է անցկացրել եւ խիստ քննադատութեան է ենթարկել ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Գերմանիային ու Ֆրանսիային։

Ինչպէս յայտնում են ԱԳՆ մամուլի ծառայութիւնից, Արաղչին նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձեւը, որի հեղինակներն են նշւած երկրները, հիմք են ստեղծել Իսրայէլի համար՝ հարւածելու Իրանի միջուկային օբիեկտներին։

«Սէյէդ Աբբաս Արաղչին քննադատել է ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի կողմից վերջերս ընդունւած բանաձեւը Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերեալ, որն առաջարկւել էր «եւրաեռեակի» եւ ԱՄՆ-ի կողմից։ Իրանի ԱԳ նախարարն այս փաստաթուղթը անւանել է Իրանի միջուկային օբիեկտների դէմ սիոնիստական ​​ռեժիմի թշնամական գործողութիւնների արդարացում եւ հիմք»,- նշւած է Իրանի ԱԳՆ հաղորդագրութիւնում։

«Միջուկային օբիեկտների վրայ յարձակումը անօրինական է եւ արգելւած է միջազգային իրաւունքով։ Միջազգային հանրութիւնը պարտաւոր է պատասխանատւութեան ենթարկել սիոնիստական ​​ռեժիմին այս վտանգաւոր եւ աննախադէպ յանցագործութեան համար։ Իսրայէլի թշնամական գործողութիւնները Վաշինգտոնի ուղղակի աջակցութեան հետեւանք են, Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ միջնորդաւորւած բանակցութիւնները շարունակելը մի իրավիճակում, երբ սիոնիստական ​​ռեժիմը բարբարոսութիւն է իրականացնում, նպատակայարմար քայլ չէ»,- ըստ Իրանի ԱԳՆ հաղորդագրութեան, ընդգծել է Արաղչին։

Related Articles

Back to top button