Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Ամերիկեան պետութիւնների կազմակերպութեան գլխաւոր քարտուղարը քննարկել է հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ ապահովելու անհրաժեշտութիւնը

Ամերիկեան պետութիւնների կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Լուիս Ալմագրօն ընդունել է Սոցինտերնի փոխնախագահ եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրաւունքների պաշտպանութեան կոմիտէի անդամ Մարիօ Նալբանդեանին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում յայտնում է Լուիս Ալմագրօն։

Նա նշում է, որ Մարիօ Նալբանդեանի հետ քննարկել են տեղահանւած հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ ապահովելու անհրաժեշտութիւնը, հայ ռազմական եւ քաղաքական գերիների ազատ արձակումը եւ Արցախում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման դադարեցումը։

Related Articles

Back to top button