Քաղաքագէտ. «Հայաստանը հրէշաւոր քաղաքակրթական սխալ թոյլ կը տայ, եթէ օգնի Արեւմուտքին Իրանի հետ պատերազմում»
Քաղաքագէտ Ռոբերտ Ուստեանը Alpha News-ի ուղիղ եթերում պատասխանելով հարցին, թէ ինչ չպէտք է տեսնի Ռուսաստանը հայ-իրանական անցակէտում, որտեղից հայկական կողմը խնդրել է հեռանալ, ասել է.
«Միգուցէ շատ ամպագոռգոռ արտայայտութիւն կանեմ, բայց հիմա Հայաստանը նոյնիսկ աշխարհաքաղաքական ընտրութիւն չի անում, եւ եթէ Հայաստանի Հանրապետութիւնը վարչապետի գլխաւորութեամբ, թէկուզ անուղղակի կերպով օգնի Արեւմուտքին Իրանին միջամտելու հարցում, ապա հրէշաւոր սխալ կը գործի քաղաքակրթական ընտրութեան մէջ, քանի որ նա կարող է մեղսակից դառնալ հարիւր հազարաւոր իրանցիների մահւան։
Եւ սա խնդիր է, քանի որ սա չեն ների, ի դէպ, ոչ Իրանը, ոչ էլ համաշխարհային հարաւի բոլոր խաղացողները, որոնք գնում են ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, որտեղ գնում է նաեւ պարոն Փաշինեանը։ Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետութիւնն ունի սեփական արտաքին եւ ներքին քաղաքականութեան իրաւունք, էլ չեմ խօսում դրա տարբեր դրսեւորումների մասին։ Բայց կարեւոր է հասկանալ, որ Հայաստանի նման փոքր երկրների համար, երբ սխալներ են թոյլ տալիս աշխարհը պառակտելու եւ բաժանելու պահին, երբ կայ զրոյական խաղ, կարող են կորցնել իրենց պետականութիւնը։
Սա իրողութիւն է, որը կը բերի նրան, որ ներկայիս իրավիճակն ու սխալ հաշւարկը կը յանգեցնեն Հայաստանի անհետացմանն աշխարհի քաղաքական քարտէզից։
Թող Փաշինեանը պատասխանի՝ չի ցանկանում, որ Հայաստանը դառնայ Թեհրանի դէմ այս դաւադրութեան մաս։
Եւ, որպէսզի մարդիկ աւելի լաւ հասկանան, այս ամբողջ խաղում դուք պէտք է հետեւէք դրամական հսկայական հոսքերին:
Ընդամէնը անցած շաբաթ Ուոլ Սթրիթի խոշոր ֆինանսական խաղացողները հարիւր միլիարդաւոր դոլարների խաղադրոյք են կատարել նաւթի գների կտրուկ աճի վրայ: Այսինքն՝ երկար տարիների ամենաբարձր լոնգ դիրքերը բացւել են նաւթի կտրուկ եւ բազմակի աճի համար։
Սա նշանակում է, որ մարդիկ, որոնք շատ աւելի մեծ հասանելիութիւն ունեն տեղեկատւութեանը, քան ես կամ հասարակ մահկանացուները, գիտեն ինչ-որ բանի մասին: Միայն յոյս ունեմ, որ Հարաւային Կովկասի երկրները ճիշտ ընտրութիւն կը կատարեն»,- եզրափակել է Ռոբերտ Ուստեանը։