ՄիջազգայինՔաղաքական

Թրամփը մտադիր է վերընտրւելու դէպքում «պաշտպանել հրեաներին»

«ԱԼԻՔ» – Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ վերընտրւելու դէպքում կը հեռացնի բոլոր նրանց, ովքեր ատում են հրեաներին: Ինչպէս նշում է CNN-ը, նա այս մասին ասել է պաղեստինեան ՀԱՄԱՍ-ի կողմից նախորդ տարւայ հոկտեմբերի 7-ին Իսրայէլի վրայ յարձակման առաջին տարելիցին նւիրւած միջոցառմանը:

«Ես պաշտպանելու եմ ԱՄՆ-ում հրեայ բնակչութեանը: Ես կը պաշտպանեմ ձեր համայնքները, ձեր դպրոցները, ձեր պաշտամունքի վայրերը և ձեր արժէքները: Մենք կը հեռացնենք ջիհադիստների համախոհներին եւ հրեաներին ատողներին։ Մենք պատրաստւում ենք հեռացնել հրեաներին ատողներին, որոնք ոչինչ չեն անում մեր երկրին օգնելու համար, նրանք միայն ցանկանում են ոչնչացնել մեր երկիրը»,- ասել է նա Ֆլորիդայի Դորալ քաղաքում գտնւող իր գոլֆի դաշտում կայացած միջոցառման ժամանակ:

Նախկին նախագահը չի նշել, թէ կոնկրետ ում է համարում «հրեայ ատող»։ Թրամփն ընդգծել է, որ հոկտեմբերի 7-ը «հրեայ ժողովրդի համար ամենամահաբեր օրն էր Հոլոկոստից յետոյ»:

Թրամփը պնդել է, որ «հակահրէական ատելութիւնը Դեմոկրատական կուսակցութեան շարքերում է»։

Related Articles

Back to top button