ԻրանՔաղաքական

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Մեր զինւած ուժերը կործանարար պատասխան կը տան սիոնիստական ռեժիմի յանցագործութիւններին»

«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան առաջնորդն իր այսօրւայ հեռուստատեսային ուղերձով գովաբանական խօսք է ուղղել  Իրանի ժողովրդին, սիոնիստական ռեժիմի ագրեսիային տւած նրա անսասան, քաջարի եւ անմիջական պատասխանի կապակցութեամբ:

Այաթ. Խամենէին նշել է, որ ԱՄՆ-ը պէտք է իմանայ, որ Իրանի ժողովուրդը երբէք տեղի չի տւել թշնամիների ցանկացած ռազմական միջամտութեան դիմաց, եւ  թող իմանան, որ ցանկացած միջամտական փորձ՝ անդառնալի վնաս կը պատճառի  թշնամիներին, տեղեկացնում է khamenei.ir-ը:

Այսօր՝ յունիսի 18-ին, հեռուստատեսային ուղերձում Իսլ. յեղափոխութեան առաջնորդ Այաթ. Խամենէին սիոնիստական ռեժիմի անմիտ քայլը համարելով ժողովրդիգիտակցութեան աճի, բանականութեան եւ հզօրացման խթան,  ընդգծել է. «Իրանական ժողովուրդը կը կանգնի պարտադրւած պատերազմի դէմ, ինչպէս որ կը կանգնի թելադրւած «խաղաղութեան» դէմ: Այս ժողովուրդը որեւէ մէկի պարտադրանքին յանձնւողը չէ»։

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը նաեւ անդրադարձել է ԱՄՆ նախագահի սպառնալից եւ անմիտ յայտարարութիւններին եւ նշել. « Խելացի մարդիկ, ովքեր գաղափար ունեն Իրանի մասին, Իրանի ժողովուրդի եւ նրա պատմութեան մասին, երբէք այս ժողովրդի հետ սպառնալից լեզւով չեն խօսում: Քանի որ Իրանի ժողովուրդը չի յանձնւում, եւ նա պէտք է հասկանայ, որ ԱՄՆ-ի կողմից  ցանկացած ռազմական միջամտութիւն, անկասկած, կուղեկցւի անդառնալի վնասով»։

Related Articles

Back to top button