
«ԱԼԻՔ»- Չորեքղաբթի՝ յունիսի 18-ին, միջուկային օբիեկտների կարգավիճակի վերաբերեալ կառավարութեան նիստից յետոյ փոխնախագահը եւ Ատոմային էներգիայի կազմակերպութեան ղեկավարը լրագրողների հետ ճեպազրոյցի ընթացքում նշել է. «Աստծոյ կամօք միջուկային կենտրոններում իրավիճակըվերահսկելի է եւ գտնւում է նորմալ վիճակում: Մեր հզօր ժողովուրդը երբէք ուժի դիմաց յանձնւողը չէ»:
Մոհամադ Էսլամին յաւելել է, որ թշնամին պէտք է վստահ լինի, որ այս ճանապարհը նրան ոչ մի տեղ չի տանելու եւ կառավարութիւնում տիրում է գերազանց մարտական ոգի:
Միջազգային ատոմական կազմակերպութեան գլխաւոր տնօրէնի վերջին յայտարարութիւններին ի պատասխան՝ Ատոմային էներգիայի ղեկավարն ընդգծել է. «Նա բաւականաչափ ձախողւել է պատմութեան մէջ գրանցւելու հարցում: Նա կործանարար դեր է խաղացել: Պատմութեան մէջ կը գրանցւի, որ նրա թոյլ տւած ձգձգումները հանգեցրել են այս իրավիճակին»: