ՄիջազգայինՍփիւռքՔաղաքական

Իսրայէլը փորձում է հայերից խլել ողջ հայկական շրջանը

Երուսաղէմի հայերը վախենում են, որ իրենց փոքր, բայց սերտ համայնքը չի գոյատեւի, եթէ կորցնեն Հայկական թաղամասի Կովերի այգին: Այստեղ շատ հայեր են ապրում, որոնք այստեղ են տեղափոխւել 100 տարի առաջ՝ Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ։ Այս մասին գրում է Al Jazeera-ն։

Տեղեկանալով, որ վերաբնակիչները վերադարձել են Հայկական թաղամաս իր տան մօտի տարածքը բուլդոզերով մաքրելու համար, 80-ամեայ պրոֆեսիոնալ լուսանկարիչ Կարօ Նալբանդեանը միացել է Կովերի այգի տարածքի ակցիային։ «Մենք չենք հեռանայ»,- ասել է Նալբանդեանը։

Հոկտեմբերի 26-ին Հայ Առաքելական Եկեղեցու Երուսաղէմի Պատրիարքարանը յայտարարել էր, որ չեղարկում է 2021 թւականի գաղտնի պայմանագիրը անշարժ գոյքի ընկերութեան հետ, որը ենթադրաբար կապւած է վերաբնակների շահերի հետ:

Այնուհետեւ Xana Gardens ընկերութեան ներկայացուցիչները կապալառուներ, զինւած վերաբնակիչներ եւ բուլդոզերներ է ուղարկել զաւթելու հողը, որը ներառում է նաեւ հայկական եկեղեցու ունեցւածքը, ինչպէս նաեւ Նալբանդեանի եւ չորս այլ ընտանիքների տները:

Հայկական թաղամասում կենտրոնացած է 1600-ամեայ պատմութիւն ունեցող հայ համայնքը։

Այս հայկական համայնքի` աշխարհի ամենահին հայկական Սփիւռքի բնակչութիւնը մէկ դար առաջ մօտաւորապէս 27 000 էր, սակայն նւազել է մինչեւ 1000-ի:

Գործարքի պայմաններով Նալբանդեանների ընտանիքը վտանգւած է կորցնելու այն տունը, որտեղ ապրում է 1969 թւականից։

Կարոյի կինը՝ Հռութը, որի ընտանիքը դեռ 8-9-րդ դարերում ապրել է Երուսաղէմում, ասել է. «Ուր էլ գնանք, թւում է, թէ Հայաստանում ենք»։

Կարօն իր հերթին նշել է. «Մեր գեղեցիկ հայկական թաղամասը նման չէ միւսներին։ Մենք պէտք է պաշտպանենք այն»։

Հայերը գիշերում են Այգու տարածքում, իսկ համայնքի միւս անդամները նրանց բերում են սնունդ, թէյ եւ վրաններ՝ շուրջօրեայ հերթապահութեան համար։

News.am

Related Articles

Back to top button