ՄիջազգայինՔաղաքական

ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը չի ընդունել Իսրայէլի եւ Գազայի հատւածի վերաբերեալ Ռուսաստանի բանաձեւը

ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը չի ընդունել Իսրայէլի եւ Գազայի հատւածի շուրջ ստեղծւած իրավիճակի վերաբերեալ ռուսական բանաձեւի նախագիծը, որը կոչ է անում անյապաղ հրադադար հաստատել:

Նախագիծը չի ստացել 15-ից անհրաժեշտ 9 կողմ ձայները: Կողմ են քւէարկել չորս երկրներ, դէմ՝ երկուսը, իննը ձեռնպահ են մնացել։

Բանաձեւի ռուսական նախագիծը, մասնաւորապէս, կոչ է անում անյապաղ, կայուն հրադադար հաստատել եւ դատապարտել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի յարձակումը, ինչպէս նաեւ Գազայում խաղաղ բնակչութեան եւ քաղաքացիական ենթակառուցւածքների  վրայ յարձակումները:

Տեքստում  կոչ էր արւում անյապաղ չեղարկել Գազայի բնակիչների՝ գօտու հարաւ տեղափոխւելու հրամանը։ Բացի այդ, այն պարունակում էր հումանիտար դադարներ եւ միջանցքներ կազմակերպելու կոչ։

«News.am»

Related Articles

Back to top button