ՄիջազգայինՔաղաքական

Պուտինն ու Շոլցը հեռախօսազրոյց են ունեցել

«ԱԼԻՔ» – ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախօսազրոյց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ գերմանական կողմի նախաձեռնութեամբ։ Այս մասին ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ յայտնում են Կրեմլից։

Ռուսաստանի նախագահն ասել է, որ Ուկրաինայի վերաբերեալ հնարաւոր պայմանաւորւածութիւնները պէտք է հիմնւած լինեն նոր տարածքային իրողութիւնների վրայ եւ վերանան հակամարտութեան բուն պատճառները։

Պուտինը յիշեցրել է, որ ներկայիս ճգնաժամը ՆԱՏՕ-ի երկար տարիների ագրեսիւ քաղաքականութեան ուղղակի արդիւնքն է, իսկ Մոսկւան երբեք չի հրաժարւել եւ բաց է Կիեւի կողմից ընդհատւած բանակցութիւնների վերսկսման համար։

Ռուսաստանը միշտ կատարել է իր պայմանագրային պարտաւորութիւնները էներգետիկ ոլորտում եւ պատրաստ է փոխշահաւէտ համագործակցութեան, եթէ գերմանական կողմից հետաքրքրութիւն լինի դրանում։

Գերմանական լրատւամիջոցների փոխանցմամբ, Շոլցն ասել է, որ Գերմանիան կը շարունակի այնքան ժամանակ օգնել Ուկրաինային, ինչքան դա կը պահանջւի։

Related Articles

Back to top button