ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանի դեսպանատունը կտրականապէս մերժել է ԱՄԷ-ում սիոնիստ ռաբբիի սպանութեան հետ կապւած որեւէ առնչութիւն

«ԱԼԻՔ» – Արաբական Միացեալ Էմիրութիւններում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանութիւնը կտրականապէս հերքել է այդ երկրում սիոնիստ ռաբբի Զւի Կոգանի սպանութեան հետ Իրանի առնչութեան հետ կապւած մեղադրանքները։

Պատասխանելով Reuters գործակալութեան հարցմանը, Իրանի դեսպանատնից ասել են. «Մենք կտրականապէս մերժում ենք այն պնդումները, թէ Իրանը միջամտել է այս մարդու սպանութեանը»:

Յիշեցնենք, որ նախօրէին ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում անհետացել էր իսրայէլա-մոլդովական քաղաքացիութիւն ունեցող, ԱՄԷ-ում սիոնիստական ծայրայեղական «Խաբադի» շարժման ներկայացուցիչ Զւի Կոգանը:

Աւելի ուշ, ԱՄԷ իշխանութիւնները յայտնել էին, որ յայտնաբերել են Կոգանի դին: Դրանից յետոյ արեւմտեան որոշ լրատւամիջոցներ եւ Սիոնիստական ռեժիմը մեղադրել են Իրանի Իսլամական Հանրապետութեանը սիոնիստ ռաբբի սպանութեանն առչութիւն ունենալու մէջ:

Related Articles

Back to top button