Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «ՆԵԹԱՆԻԱՀՈՒՆ ՊԷՏՔ Է ՄԱՀԱՊԱՏԺԻ ԵՆԹԱՐԿՒԻ»
«ԱԼԻՔ» – Բասիջի շաբաթւայ առիթով, երէկ՝ նոյեմբերի 25-ին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին հանդիպել է Բասիջի հազարաւոր անդամների հետ:
Իր ելոյթի ընթացքում, Իսլ. յեղափոխւթեան առաջնորդն անդրադառնալով Բասիջի կարեւորութեանը եւ նշանակութեանը, այս եզակի երեւոյթն անւանել է իրանական մշակոյթից, պատմութիւնից եւ ազգային ինքնութիւնից բխող: Նա ընդգծելով Բասիջի գործունէութեան ամրապնդման ու որակի բարձրացման անհրաժեշտութիւնը, նշել է. «Բասիջական մշակոյթն ու մտածողութիւնը հիմնւած են «Աստծոյ հաւատի» եւ «ինքնավստահութեան» երկու հիմքերի վրայ, եւ այս երկու կարեւոր յատկանիշերը կը դառնան համաշխարհային ամբողջատիրութեան քաղաքականութեան եւ ծրագրերի դէմ վճռական յաղթանակի գործօնները»:
Բասիջական մտածողութիւնը համարելով պատնէշներ խորտակող, այաթ. Խամենէին ասել է. «Բասիջի էութիւնից բխող ինքնավստահութիւնը չէզոքացնելու է ամբողջատիրական համակարգի՝ ազգին նւաստացման, կրաւորականութեան եւ յուսահատութեան համար օգտագործւող չափազանց վտանգաւոր փափուկ զէնքը, եւ դրանից (ինքնավստահութիւն-ԽՄԲ.) բխող ոգին եւ կարողութիւններն անկասկած յաղթելու են ԱՄՆ-ի, Արեւմուտքի եւ Սիոնիստական ռեժիմի քաղաքականութեանը»:
Այաթ. Խամենէին անդրադառնալով Սիոնիստական յանցաւոր վարչակազմի դէմ Դիմադրութեան ճակատի պայքարին եւ վաղւայ օրւան, վստահեցրել է, որ այն ապագայում լինելու է աւելի հզօր ու տարածական:
Նշելով, որ չնայած Գազայում եւ Լիբանանում ռազմական յանացգործութիւնների շարունակութեանը, Սիոնիստական ռեժիմը չի կրող յաղթել պատերազմում, Իսլ. յեղափոխութեան առաջնորդն անբաւարար է համարել Բենիամին Նեթանեահուի ձերբակալման մասին Միջազգային քրէական դատարանի նախնական պալատի օրդերը եւ ընդգծել է. «Գազայում եւ Լիբանանում Սիոնիստական ռեժիմի գործողութիւնները ռազմական յանցագործութիւն են։ Ներկայում մեղաւորների ձերբակալման հրամանագիր է տրւած, բայց դա բաւարար չէ։ Սիոնիստական ռեժիմի յանցաւոր առաջնորդները եւ Բենիամին Նեթանեահուն պէտք է մահապատժի ենթարկւեն»:
Այաթ. Խամենէին հաւաստիացրել է, որ Գազայում եւ Լիաբնանում Սիոնիստական ռեժիմի յանցագործութիւններն ու վայրագութիւնները հակառակ էֆեկտն են ունենալու եւ ուժեղացնելու են դիմադրութիւնը. «Ցանկացած խաւի պատկանող պաղեստինցի կամ լիբանանցի խրոխտ երիտասարդը, երբ տեսնում է, թէ մարտի դաշտում կամ այլ ուր ենթարկւում է ռմբակոծութիւնների եւ մահւան վտանգի դէմ-յանդիման է կանգնած, այլ ելք չի տենսում, քան կռւելն ու դիամդրելը: Այսպիսով յանցագործ ապուշներն իրենց իսկ ձեռքով են ընդլայնում Դիմադրութեան ճակատը»:
Իսլ. յեղափոխութեան առաջնորդը Դիմադրութեան ճակատի ընդլայնումը համարել է միանշանակ եւ աներկբայ պահանջ՝ ընդգծելով. «Այսօր Դիմադրութեան ճակատն ինչքանով, որ ընդլայնւել է, վաղը մի քանի անգամ աւելին կընդլայնւի»: