ԻրանՄիջազգայինՔաղաքական

ԱԳՆ տեղակալը կոչ է արել չքաղաքականացնել Քիմիական զէնքի արգելման կազմակերպութիւնը

«ԱԼԻՔ» – Իրաւական եւ միջազգային հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբ Աբադին կոչ է արել չքաղաքականացնել Քիմիական զէնքի արգելման կազմակերպութիւնը: Այս մասին նա յայտարարել է Քիմիական զէնքի արգելման կոնւենցիայի անդամ երկրների ԱԳ նախարարների տարեկան համաժողովի ընթացքում:

Իր ելոյթի ընթացքում ԱԳՆ տեղակալը ներկայացրել է Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումները քիմիական զէնքերի, Սիոնիստական ռեժիմի յանցագործութիւնների եւ խախտումների, ինչպէս նաեւ արեւմուտքի աջակցութեանը տարածաշրջանի ժողովուրդների դէմ այս ռեժիմի նախկին ու ընթացիկ յանցագործութիւնների վերաբերեալ:

Ղարիբ Աբադին խստօրէն դատապարտել է Պաղեստինի եւ Լիբանանի ժողովուրդների դէմ Սիոնիստական ​​ռեժիմի յանցագործութիւնները, եւ յիշեցրել ու ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը ժամանակակից դարաշրջանում քիմիական զէնքերի օգտագործման ամենամեծ զոհն է։

Նշելով, որ Սիոնիստական ռեժիմի զանգւածային ոչնչացման եւ քիմիական զէնքերի արսենալը լրջագոյն սպառնալիք է տարածաշրջանային եւ միջազգային խաղաղութեան համար, նա միջազգային հանրութեանը կոչ է արել գործնական միջոցներ ձեռնարկել՝ պարտադրելու համար Սիոնիստական ռեժիմին միանալու Քիմիական զէնքի արգելման կոնւենցիային, որպէս այդ ռեժիմի քիմիական զէնքերի զինանոցը յայտնւի միջազգային վերահսկողութեան ներքոյ:

ԱԳՆ տեղակալն անդրադառնալով ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի անվերապահ աջակցութեանը Սիոնիստական ռեժիմին, ինչի արդիւնքում էլ այդ ռեժիմը շարունակում է իր յանցագործութիւնները Գազայում եւ Լիբանանում, աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել դադարեցնել քաղաքական, տնտեսական, ռազմական եւ անվտանգային յարաբերութիւններն այդ ռեժիմի հետ:

Ղարիբ Աբադին անդրադարձել է նաեւ հակերային աղբիւրների չփաստարկւած նիւթերի հիման վրայ Իրանին ուղղւած ԱՄՆ-ի՝ անհիմն եւ կեղծ մեղադրանքներին՝ նշելով, որ դրանք ունեն բացառապէս քաղաքական դրդապատճառներ. «Իրանը մշտապէս հաւատարիմ է մնացել Քիմիական զէնքի արգելման կոնւենցիայի շրջանակներում ստանձնած պարտաւորութիւններին եւ իր բոլոր համապատասխան ձեռնարկութիւնները դրել է Կազմակերպութեան հսկողութեան եւ ստուգման ներքոյ:

Նոր ժամանակներում քիմիական զէնքերի ամենամեծ զոհի դէմ ԱՄՆ-ի կեղծ մեղադրանքները կրկնւում են այն դէպքում, երբ այդ երկիրը՝ քիմիական զէնքի պաշարների ամենամեծ սեփականատէրը, տարիներ շարունակ ձգձգումներից եւ ժամկէտի կրկնակի երկարաձգումից յետոյ, դարձել է Կոնւենցիայի հիմնական խախտողը»,- յայտարարել է նա:

Related Articles

Back to top button