ԻրանՄիջազգայինՔաղաքական

Կարէն Յովհաննիսեան. «Ադրբեջանը յայտնւել է բաւականին ոչ նախանձելի կարգավիճակում»

«ԱԼԻՔ» – Ռազմական փորձագէտ Կարէն Յովհաննիսեանն անդրադարձել է Իրան-Ադրբեջան համատեղ զօրավարժութիւններին:

«Իրանը եւ Ադրբեջանը համատեղ զօրավարժութիւններ են անցկացնում։ Մի քանի օր տեւող զօրավարժութեան ժամանակ խաղարկւում է բացառապէս յատուկ ջոկատայինների մասնակցութեամբ, բարդ ռելիեֆային պայմաններում համատեղ գործողութիւններ, որոտեղ չի խաղարկւում ծանր զինտեխնիկա։

Իրանին յաջողւել է Ադրբեջանից կորզել այս զօրավարժութիւնները, որը շատ կարեւոր է Իրան-Իսրայէլ հակամարտութիւնում Ադրբեջան-Իսրայէլ համագործակցութեան համատեքստում։

Ադրբեջանը՝ տալով իր համաձայնութիւնն Իրանի հետ զօրավարժութեանը, յայտնւել է բաւականին ոչ նախանձելի կարգավիճակում։ Այն պահից, երբ սկսեցին լուրեր շրջանառւել, որ Իսրայէլը իր յատուկ նշանակութեան զօրքերի ներկայացուցիչներին դուրս է բերել Արդբեջանի կողմից օկուպացւած տարածքներից եւ տեղափոխել պաղեստինեան ճակատ, կարծես թէ, Ադրբեջանը համարում էր, որ ազատւեց Իսրայէլական կապանքներից։ Սակայն իսրայէլական կապանքներին փոխարինելու է եկել իրանականը։

Այս օրերին անցկացւող զօրավարժութիւններին Ադրբեջանը շատ զգուշաւոր է մօտենում, ադրբեջանական տիրոյթում այն լայն լուսաբանում չունի, ինչպէս լինում է սովորաբար։ Ադրբեջանն այս անմիտ քայլով փորձում է կարեւորութիւն չտալ այդ զօրավարժութեանը, որպէսզի Իսրայէլի` հաշիւ պահանջելու դէպքում որոշակի ալիբիներ ունենայ։ Ամէն դէպքում, ես մնում եմ այն կարծիքին, որ 44-օրեայ պատերազմի պարտքերը Բաքւի բռնապետը դեռ չի տւել, անընդահտ փորձում է խոյս տալ, բայց յետոյ նա շատ թանկ է վճարելու, գուցէ նոյնիսկ` գահընկեց լինելով»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է նա:

Related Articles

Back to top button