ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանի ԱԳ նախարարը կը մեկնի Մոսկւա. քննարկւելու են ԱՄՆ-ի հետ բանակցութիւնների արդիւնքները

«ԱԼԻՔ» – Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին շաբաթւայ վերջին ծրագրւած այցով կը մեկնի Մոսկւա։ Այս մասին յայտնել է Իրանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ընդգծում եմ՝ սա նախապէս ծրագրւած այց է, բայց, իհարկէ, այս հնարաւորութիւնը կօգտագործւի Մասղաթում կայացած Իրան-ԱՄՆ բանակցութիւնների հետ կապւած վերջին զարգացումները քննարկելու համար»,- ասել է դիւանագէտը։

Ապրիլի 12-ին Օմանում տեղի են ունեցել Իրանի եւ ԱՄՆ-ի անուղղակի բանակցութիւնները, որոնց ընթացքում կողմերը միջնորդների միջոցով մտքերով են փոխանակւել։ Հանդիպումը տեւել է աւելի քան երկու ժամ։

Վաշինգտոնն ու Թեհրանը ծրագրում են մէկ շաբաթից կրկին հանդիպել՝ քննարկելու միջուկային հիմնախնդրի լուծման հիմնական կէտերն ու Իրանի նկատմամբ պատժամիջոցների հնարաւոր չեղարկումը։

Related Articles

Back to top button