ՄիջազգայինՔաղաքական
Լիբանանում հրադադարի ռեժիմ է հաստատւել
«ԱԼԻՔ» – Հրադադարի մասին համաձայնութիւն է ձեռք բերւել Իսրայէլի եւ լիբանանեան «Հեզբօլլահ» շարժման միջեւ՝ 13 ամիս շարունակւող մարտերը դադարեցնելու համար։ Այս մասին ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ յայտարարել է ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը:
Ըստ ձեռք բերւած պայմանաւորւածութեան՝ կողմերի միջեւ մարտերն աւարտւել են այսօր՝ վաղ առաւօտեան, Լիբանանի ժամանակով՝ 04:00-ին:
Բայդէնը յայտնել է, որ Իսրայէլը պարտաւոր է 60 օրում դուրս բերել իր զօրքերը Լիբանանից, իսկ յաջորդ 60 օրում Լիբանանի զինւած ուժերը կը տեղակայւեն իրենց տարածքներում:
Նա յաւելել է, որ հրադադարը միտւած է լինել «ռազմական գործողութիւնների մշտական դադարեցում»: