ՄիջազգայինՔաղաքական

Նեթանիահու. «Գոլանի բարձունքները յաւերժ կը մնան Իսրայէլի անկապտելի մասը»

«ԱԼԻՔ» – «Այսօր բոլորը հասկանում են մեր ներկայութեան հսկայական նշանակութիւնը Գոլանի բարձունքներում, այլ ոչ թէ Գոլանի ստորոտում»։ Ինչպէս  հաղորդում է News.am-ը՝ այս մաիսն ըստ Time of Israel-ի՝ յայտարարել է Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն։

Ըստ նրա՝ Իսրայէլի ներկայութիւնն այնտեղ երաշխաւորում է երկրի անվտանգութիւնն ու ինքնիշխանութիւնը։

Նա շնորհակալութիւն է յայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ 2019 թւականին Իսրայէլի կողմից Գոլանի բռնակցումը ճանաչելու համար։

«Գոլանի բարձունքները յաւերժ կը մնան Իսրայէլի անկապտելի մասը»,- ընդգծել է Նեթանիահուն։

Նրա գնահատմամբ՝ Ասադի անկումն ուղիղ արդիւնքն է այն ծանր հարւածների, որոնք Իսրայէլը հասցրել է ՀԱՄԱՍ-ին, «Հեզբօլլահ»-ին եւ Իրանին։

Related Articles

Back to top button