ՄիջազգայինՔաղաքական

Սիրիայում խօսել են ռուսական ռազմակայանների ապագայի մասին

«ԱԼԻՔ» – «Սիրիան չպէտք է հրաժարւի Ռուսաստանի հետ իր շահերին համապատասխանող համաձայնութիւններից»: Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է գործադիր ապարատի անդամ եւ ընդդիմադիր Սիրիայի ազգային համակարգող կոմիտէի արտաքին կապերի բաժնի ղեկավար Ահմեդ ալ Ասրաւին։

Այսպէս, նա պատասխանել է այն հարցին, թէ ինչ ապագայ կունենան ռուսական ռազմակայանները երկրում, որտեղ վերջերս իշխանութիւն է փոխւել։

«Մենք չպէտք է հակասենք բոլոր համաձայնագրերին, որոնք բխում են Սիրիայի շահերից եւ շարունակում են բխել Սիրիայի շահերից, եւ մենք պէտք է դրանք կապենք Սիրիայի շահերի եւ արաբական հարցի հետ նրա առնչութեանը»,-ասել է Ալ Ասրաւին:

Գործակալութեան զրուցակիցն ընդգծել է նաեւ, որ սիրիական ընդդիմութեան մէջ կան ուժեր, որոնք Ռուսաստանի նկատմամբ թշնամական դիրքորոշում չեն ցուցաբերում եւ պատրաստ են յարաբերութիւններ կառուցել ցանկացած կողմի հետ՝ ելնելով Սիրիայի ազգային շահերից։

«Ես երբեք թշնամական դիրքորոշում չեմ բռնի Ռուսաստանի կամ որեւէ այլ երկրի նկատմամբ, որը սիրիացի ժողովրդի, նրա շահերի եւ իր հայրենիքի շահերի նկատմամբ թշնամական դիրքորոշում չի ցուցաբերի»,- յաւելել է Ալ Ասրաւին։

Related Articles

Back to top button