ՄիջազգայինՔաղաքական

Թրամփը հրահանգել է Ուիթքոֆին հանդիպել Պուտինի հետ Մոսկւայում

«ԱԼԻՔ» – Թրամփը յայտարարել է, որ ինքը հրահանգել է յատուկ բանագնաց Ուիթքոֆին հանդիպել Պուտինի հետ Մոսկւայում՝ քննարկելու Ուկրաինայի խաղաղութեան ծրագիրը: Հաղորդում է  Tert.am-ը՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին յղումով:

Աւելի վաղ ԱՄՆ նախագահը յայտարարել էր, որ մօտ են համաձայնութեանը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիթն էլ իր հերթին նշել էր, որ ԱՄՆ-ն զգալի առաջընթաց է գրանցել ռուս-ուկրաինական խաղաղութեան համաձայնագրի շուրջ։

«Կան զգայուն, բայց ոչ անլուծելի հարցեր, որոնք անհրաժեշտ է կարգաւորել։ Կը պահանջւեն Ուկրաինայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ շարունակական բանակցութիւններ»,- նշել է նա։

Related Articles

Back to top button