Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արթուր Խաչատրեան. «Ինչպէ՞ս վարկաբեկել հերոսութիւնը»

«ԱԼԻՔ» – ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը գրել է.

«Ինչպէ՞ս վարկաբեկել հերոսութիւնը

Երէկ (յունւարի 4-ին-ԽՄԲ.), երբ նիկոլն իրեն Իմմանուիլ Կանտի տեղը դրեց ու դարձեալ սկսեց փիլիսոփայել, արդէն պարզ էր, որ դա հերթական դաւադրութեան նախերգանքն էր։ Ինքը Լերմոնտովը չի, որ մեր ժամանակների հերոսութիւնը վերլուծի․ ընդամէնը մի անճոռնի գիրք է գրել (ու ալբաներէն թարգմանել տւել), որը հերոսութեան մասին չէր, այլ ամենանողկալի կրքերի․․․ Ուրեմն ինչու՞ դարձեալ որոշեց հերոսութեան թեմային անդրադառնալ, հերսութիւնը առօրեականացնել եւ առօրեան հերոսականացնել։ Պատճառը մէկն էր. քանդել հերոսութեան մեր պատկերացումները ու ստեղծել կեղծ հերոսների։ Դրա ամենակարճ ճանապարհը հերոսներին վարկաբեկելն է։ Զոհը գեներալ Տիրան Խաչատրեանն էր։ Տիրանին գիտեմ հեռաւոր 89 թւականից, երբ նոյն նստարանին նստած համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ընդունելութեան քննութիւն էինք յանձնում (իր ծննդեան օրը), գիտեմ իր ապրած կեանքը, իր անցած հերոսական ուղին, որտեղ է կռւել, երբ ու քանի անգամ է վիրաւորւել։ Այնպէս որ, հերոսութիւնը վարկաբեկելու համար աւելի յարմար թիրախ այսօրւայ կեղծ հերոսները չէին կարող գտնել։ Վարկաբեկելով Տիրանին, վարկաբեկում է ամբողջ բանակը, ծառայութիւնը, սպա լինելու գաղափարը։ «Ինչու՞ է պէտք ուժեղ բանակ ունենալ, միեւնոյնն է՝ բոլորից ուժեղ չես լինի», «ազատամարտ էք արել, որ թալանէք», «հերոսութիւնը առօրեականութիւն է», «հերոսը հարկ վճարողն է»… Նշմարու՞մ էք կապը։ Քանդել, քանդել, քանդել…. ու կառուցել սպառողական հասարակութիւն, որտեղ մարդ միայն մտածում է փորի ու հանգստութեան մասին…

Յ․Գ․ – Կասէք՝ բա ինչու՞ հերոսի կոչում տւեցիր, որ հիմա բանտարկես։ Ինքը մեղք չունի, իրան խաբել են։ Ինքը պատերազմի հետ էլ կապ չունէր, մի անգամ մոդեռատորութիւն է արել, ինքն ի՞նչ մեղք ունի…»:

Related Articles

Back to top button