Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Արցախին ԱՄՆ-ի աջակցութեամբ հասցւած վնասից յետոյ Բայդէնն ու Բլինքէնը ներկայացնում են վերջին րոպէի ոչ պարտադիր մի փաստաթուղթ

«ԱԼԻՔ» – Ջօ Բայդէնի պաշտօնավարման 99.66%-ը լրանալու շեմին նա եւ պետքարտուղար Բլինքէնը վերջապէս որոշեցին, որ եկել է ժամանակը Հայաստանի հետ «ստրատեգիական» համաձայնագիր ստորագրելու…

Համաձայնագիր, որի իրականացումը, շատ հաւանական է, իրենց ձեռքը չի ընկնի ընդամէնը վեց օր անց:

Պարզ ասած՝ Բայդէնի եւ Բլինքէնի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակը, այն ժամանակ էր, երբ Ադրբեջանը դաժանաբար խեղդում էր Արցախը: Նրանք չօգնեցին, ընդհակառակը` նախընտրեցին ԱՄՆ ռազմական օգնութիւն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին, այն դէպքում, երբ վերջինս տեղահանում էր Արցախից նրա բնիկ հայ քրիստոնեայ բնակչութեանը:

Հիմա՝ Արցախի (ԱՄՆ-ի աջակցութեամբ) հասցւած վնասից յետոյ, նրանք ներկայացնում են վերջին րոպէի ոչ պարտադիր մի փաստաթուղթ: Սա նրանց «մասնակցութեան նւէրն» է՝ միանգամայն թափանցիկ եւ ցաւալիօրէն դատարկ փորձ՝ ամերիկաբնակ հայերի աչքում իրենց արդարացնելու:

Ադրբեջանի պարագայում պատմութիւնը բոլորովին այլ է. Բայդէնը եւ Բլինքէնը Ադրբեջանին ֆինանսաւորում են աւելի քան 100 միլիոն դոլար արժողութեամբ ամերիկեան բեռնատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար՝ Բաքու զինամթերք փոխադրելու համար միլիարդաւոր դոլարների նոր գործարքների շրջանակում:

ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐԵԱՆ

ԱՄՆ Հայ Դատի Վաշինգտոնի գրասենեակի գործադիր տնօրէն

Related Articles

Back to top button