Հայաստան - ԱրցախՔաղաքական

Կարէն Վրթանէսեան. «Դատական գործընթացի ներքոյ քօղարկւած հաշւեյարդար է տեղի ունենում»

«ԱԼԻՔ» – Ռազմական փորձագէտ Կարէն Վրթանէսեանի ֆէյսբուքեան գրառումը.

«Ադրբեջանում հայ պատանդների, խղճի բանտարկեալների մասին խօսելիս ուշադի՛ր եղէք «դատարան», «դատավարութիւն», «դատ» բառերն օգտագործելիս։

Որովհետեւ իրականում կատարւողը դատական գործընթացի ներքոյ քօղարկւած հաշւեյարդար է։

Դատական անտուրաժն անհրաժեշտ է Ալիեւին եւ իր յանցակիցներին (այդ թւում Նիկոլին) այդ հաշւեյարդարին օրինականութեան շղարշ տալու համար։

Ամէն անգամ երբ կրկնում ենք «դատարան», «դատ», ակամայ մենք էլ ենք այդ մանիպուլիացիայի մասնակիցը դառնում։

Այո՛, սա էլ ալիեւեան նորլեզ է։ Պէտք է ուշադիր լինենք, այդ ծուղակի մէջ չընկնենք։ Ալիեւն էլ է իր բնոյթով խաբելապետ (spin dictator)»: Այս մասին հաղորդել է Yerevan.today-ը:

Related Articles

Back to top button