Աղօթք է բարձրացւել Ծիծեռնակաբերդում եւ Եռաբլուրում
«ԱԼԻՔ» – Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնութեամբ Սրբալոյս Միւռոնի եւ Մայր Տաճարի վերաօծման արարողութիւնների առիթով Հայաստան ժամանած Քրիստոնէական Եկեղեցիների եւ միջեկեղեցական կառոյցների պատւիրակութիւններն ու ներկայացուցիչները, Մայր Աթոռում պաշտօնավարող եպիսկոպոսները, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներն այցելել են Ծիծեռնակաբերդի յուշահամալիր:
Մեծ Եղեռնի յուշարձանի առջեւ ծաղկեպսակ զետեղելուց յետոյ, հանդիսապետութեամբ Մայր Աթոռի միաբան Տ․ Վիգէն արքեպիսկոպոս Այքազեանի, կատարւել է Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակների բարեխօսական կարգ:
Նոյն օրը եկեղեցականները այցելել են նաեւ «Եռաբլուր» զինւորական պանթէոն՝ յարգանքի տուրք մատուցելու յանուն հայրենիքի իրենց կեանքն ընծայաբերած հայորդիների յիշատակին:
Պանթէոնում կատարւել է Հոգեհանգստեան կարգ։ Հոգեւորականաց դասն աղօթք բարձրացրել առ Աստւած քաջորդիների հոգիների խաղաղութեան համար: