«ԱԼԻՔ» – Մէկ այլ հրապարակման համաձայն, Իրանի Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների 5 պատգամաւորները միասնական գրութեամբ, դատապարտել են Դատական համակարգի ականաւոր դատաւորների դէմ իրականացւած մահափորձը:
Պատգամաւորների հրապարակած գրութեան մէջ մասնաւորապէս նշւած է. «Ցաւակցում ենք նահատակւած դատաւորների ընտանքներին, Գերագոյն առանորդին եւ Իրանի ժողովրդին: Մենք՝ Իսլ. խորհրդարանում կրօնական փոքրամասնութիւնների պատգամաւորներս դատապարտում ենք ահաբեկչական գործողութիւնը, ինչն այն ծրագրողների վախկոտութեան դրսեւորումն էր միայն, եւ միջազգային միւս ահաբեկչական յանցագործութիւնների պէս կրում է ԿՀԲ-ի ու ՄՈՒՍԱԴ-ի կեղտոդ ձեռագրերը, քաջ գիտակցում ենք, որ այն Իրանի ժողովրդի կամքի դիմաց ծնկած սիոնիստների եւ ամբարտաւանութեան անճարակութեան դրսեւորումն էր միայն»: