Իշխան Սաղաթէլեան. ««Իրական Հայաստանի եւ խաղաղութեան» մասին ռազմավարութիւնը մեր էթնիկ ինքնութեան ոչնչացման ծրագիր է»
«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ գործող իշխանթութիւնների կողմից առաջ քաշւած«Իրական Հայաստանի եւ խաղաղութեան» մասին ռազմավարութեանը եւ դրանից բխող վտանգներին՝ կարեւորելով դրանք չէզոքացնելու նպատակով համազգային ուժի համախմբումը:
«Նիկոլի ռեժիմի՝ «Իրական Հայաստանի եւ խաղաղութեան» մասին ռազմավարութիւնը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի դենացիոնալիզացիայի՝ մեր էթնիկ ինքնութեան ոչնչացման ծրագիր, որը մշակւել եւ իրականացւում է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ համատեղ:
Խաղաղութիւնը խոստում չէ, այլ ուժեղ լինելու կարողութիւն: Իսկ ուժեղ լինելու համար անհրաժեշտ է հզօր բանակ, զարգացած տնտեսութիւն եւ արդիւնաւէտ արտաքին քաղաքականութիւն։ Այս բոլոր ուղղութիւններով գործող վարչախումբը լիակատար ձախողւել է՝ վերածւելով սպառնալիքի հայ ժողովրդի եւ պետականութեան համար։
Հետեւաբար, մենք պէտք է կենտրոնանանք երկու հիմնական անելիքների վրայ.
– բոլոր հնարաւոր միջոցներով հանրութեանը ներկայացնել իրականութիւնը եւ թոյլ չտալ կեղծել այն,
– համախմբել ուժերը եւ յստակ քայլեր ձեռնարկել սպասւող սպառնալիքները չէզոքացնելու ուղղութեամբ»,- գրել է նա: